Անակոնդա - Սողուններ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Սողուններ

Անակոնդա
Անակոնդա

  Վիշապօձերի ընտանիքի օձ: Մարմնի երկարությունը 6-9 մետր է, երբեմն հասնում է մինչև 11-ի: Թեփուկները հարթ են, փայլուն: Գլուխը փոքր է, դունչը կլորավուն, պոչը կարճ, քթանցքները փականներով: Վերևից գորշ դեղնականաչ է, մեջքի երկայնքով երկու կողմից մուգ դարչնագույն` կլոր ու մեծ խալեր ունի:

 

  Ապրում է Բրազիլիայի և Գվինեայի գետերի, լճերի ու ճահիճների ափերին: Երաշտի ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ ու քուն մտնում: Հիմնականում կենդանածին է` 70-100 ձագ, որոշ դեպքերում նաև ձվադրում  է:  Ձագերը ծնվում են մոտ 70 սմ երկարությամբ և 270 գրամ քաշով:  

Ապրում է մինչև 30 տարի: Կյանքի մեծ մասն անց է կացնում ջրում:

Ենթաբաժին: Սողուններ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 692 | Վարկանիշ: 5.0/1