ԿՈԿՈՐԴԻԼՈՍ - Սողուններ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Սողուններ

ԿՈԿՈՐԴԻԼՈՍ
                                               ԿՈԿՈՐԴԻԼՈՍ

  
 Ջրային սողուններ են` 2-7 մետր երկարությամբ: Հայտնի է 3 ընտանիք` որոնցում ընդգրկված են 25 տեսակ: Հաճախ հանդիպում են նեղոսյան և չինական կոկորդիլոսները, կայման, միսսիսիպյան ալիգատորն ու գավիալը:
  ՈՒնեն տափակ գլուխ, երկար դունչ և հզոր, կողքերից սեղմված  պոչ: Վերջավորությունները կարճ են, մատների միջև ունեն լողաթաղանթներ` բացառությամբ չինական տեսակի: Մաշկը հաստ է, ծածկված եղջերային ամուր թեփուկներով: Քթանցքերը և ականջի անցքերը ծածկված են փականներով: 
  
Ունեն լավ լսողություն և տեսողություն: Կոկորդիլոսների մոտ բացակայում է միզապարկը:
  Կոկորդիլոսներն ունեն երկար, բարակ ու սուր ատամներ: Ի տարբերություն մյուս տեսակների, ալիգատորի մոտ, վերին ծնոտի վրա` ներքին ծնոտի 4-րդ ատամի դիմաց, կան խոր փոսիկներ:
 Հանդիպում են արևադարձային տաք երկրների գետերում, լճերում և ճահիճներում: Եվրոպայում այս կենդանիներից չկան: Բազմանում են ձվադրմամբ` 8-60 ձու: Էգը ձուն դնում է ավազի մեջ փորված փոսերում և հսկում բույնը: Միսիսիպյան տեսակը ձվադրում է տերևներից ու ճյուղերից պատրաստված բներում: Երբ ձվից դուրս են գալիս փոքրիկները, մայրը նրանց բերանում տեղավորելով փոխադրում է ջրի մեջ:
 Հատկապես ակտիվ են գիշերը: Ունեն բավականին բազմազան սննդակարգ, սնվում են ձկներով, երկկենցաղներով, թռչուններով, կաթնասուններով, ջրային և այլ կենդանիներով: 
  Երաշտի սեզոնին քուն են մտնում սուզվելով տիղմի մեջ: 

  Կոկորդիլոսին որսում են մսի և կաշվի համար, որը բավականին թանկարժեք թեթև արդյունաբերական հումք է: 

  Ագրեսիվ են, հարձակվում են նույնիսկ մարդու վրա:

Ենթաբաժին: Սողուններ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 1987 | Վարկանիշ: 5.0/1