Պիթոն - Սողուններ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Սողուններ

Պիթոն
Պիթոն

  Պիթոնը հսկա օձ է` մարմինը հասուն մարդու ազդրի հաստությամբ: Պատկանում է վիշապազգիների ընտանիքին և ունի մի քանի տեսակներ: Այս օձին անվանում են նաև քարային օձ: 

 
 Պիթոնները բնակվում են գերազանցապես ժայռերի ու քարակույտերի մեջ: Դարանակալելով որսին պիթոնը համբերատար սպասում է հարմար առիթի և հարձակվելով բռնում կպչուն ատամներով ու առնում օղակների մեջ: Սեղմում է մարմինն ու վերջում կուլ տալիս զոհին: Պատահում է, որ զոհը օձից ավելի մեծ է լինում չափսերով: Սակայն սողունին օգնում են երախի առաձգական մկաններն ու առատ արտադրվող մածուծիկ թքի առկայությունը: 
  Պիթոնի երկարությունը հասնում է 6-8 մետրի: Նա թունավոր չէ: Առավելապես հանդիպում են թագավորական, կանաչ, վագրային, ավստրալիական, դեղին և սովորական տեսակները:

Ենթաբաժին: Սողուններ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 852 | Վարկանիշ: 3.0/2