Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Թռչուններ

ԱԳՌԱՎ
ԱԳՌԱՎ

  Ագռավը ճնճղուկազգի թռչուն է: Կա ագռավի 6 մոխրագույն և 3 սև տեսակ: Սև տեսակները առավելապես տարածված են Եվրոպայի արևմտյան մասում, իսկ մոխրագույն տեսակները` արևելյան կողմում: Հյուսիսում ապրող տեսակները չվում են, ի տարբերություն հարավային տարածքներում բնակվող ագռավների:

  Ագռավը երամային թռչուն է: Ապրում է զույգով, և հավատարիմ է մնում իր զույգին մինչև կյանքի վերջ:

  Այս թռչունները սիրում են բնակալել անտառների ծայրամասերի ու քաղաքային թաղամասերի բարձրահասակ ծառերի վրա, որտեղ պատրաստում են հիմքում ծղոտներով ու բարակ ճյուղերով, իսկ պատերին կավով շաղախված բույսերի ցողուններից հյուսած բներ: 

  Ագռավները բազմանում են տարեկան 1-2 անգամ, դնելով 4-8 խայտաբղետ ձու: Էգը թխսում է միայնակ: Թխսման ընթացքը մոտ կես ամիս է: Երբ ձվերից դուրս են գալիս ճտերը, շարունակում է 7-8 օր տաքացնել նրանց, որից հետո անցնում է արույին օգնության` կեր հայթայթելով ձագերի համար: Մեկ ամսից ճտերը ի վիճակի են ինքնուրույն սավառնելու:

  Ագռավների ամենակեր են, ուտում են փոքր թռչուններ ու չորքոտանիներ, միջատներ, հատապտուղներ, ցորեն, գարի, պտուղներ, բույսերի կանաչ մասեր: Չեն խորշում նույնիսկ նեխած դիակից: Սիրում են ուտել նաև ձու, որը ձեռք են բերում այլ թռչունների բները թալանելով: 

  

 Ագռավներ մարդկանց սիրելի էակներից չեն: Մարդկային հակակրանքը այս թռչունների նկատմամբ պայմանավորված է արտաքին` վանող, միստիկական տեսքի հետ:

  Իրականում ագռավները յուրահատուկ սանիտարներ են բնության ու քաղաքային բնակավայրերում: Նրանք խելացի են ու զգուշավոր: Բնում նստած ագռավը երբեք չի աղմկում, որպեսի չմատնի իր կացարանի տեղը:


Ենթաբաժին: Թռչուններ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 8608 | Վարկանիշ: 2.7/3