Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Թռչուններ

ԽԱՅՏԱՀԱՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ /NUMIDA MELEAGRIS/
ԽԱՅՏԱՀԱՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ /NUMIDA MELEAGRIS/

  
Հավազգիների կարգի խայտահավերի ընտանիքի թռչուն է: Ծագել է արևմտյան Աֆրիկայում ապրող վայրի Խայտահավից: 
  Միջին մեծության թռչուններ են, 30-35 սմ երկարությամբ և 1,6-2կգ քաշով: 
  
Գլուխն ու պարանոցի վերին հատվածը մերկ են: Թևերը կարճ են, կլորավուն: ՈՒնի սպիտակ, մոխրագույն, երկնագույն խիտ փետուրներ` կանոնավոր դասավորված սպիտակ պտերով: 
  Լավ զարգացած են ոտքերի և կրծքի մկանները: Շատ շարժունակ է, վազում է արագ, կարող է նաև թռչել:
  Բնադրում է գետնին` թփերի տակ, բարձր խոտերում: Դնում է 7-10 ձու, որոնց վրա թուխս է նստում 25-28 օր:
  Սնվում է հատիկներով, հատապտուղներով, տերևներով ու բողբոջներով:ՈՒնի համեղ միս: 

Ենթաբաժին: Թռչուններ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 1336 | Վարկանիշ: 0.0/0