Խաչափառներ (Brachyura) - Խեցգետնանմաններ - Կենդանիներ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Խեցգետնանմաններ

Խաչափառներ (Brachyura)

Խաչափառներ (Brachyura)

Դասակարգումը՝ 

թագավորություն՝ կենդանիներ.

տիպ՝ հոդվածոտանիներ.

ենթատիպ՝ խեցգետնակերպեր.

Տասոտանի խեցգետնակերպերի կարգի անողնաշարավորների ենթակարգ է: Խաչափառների մարմինը բաժանվում է երկու մասին՝ գլխակուրծք և փոր:

Գլխակուրծքը լայն է, եռանկյուն կամ ձվաձև, խիտինային զրահով ծածկված: Փորը նեղ է, կարճ, քաշված գլխակրծքի տակ: Ոտքերի առաջին զույգն ունի աքցանաձև ճանկեր, որոնք ծառայում են կերը բռնելու և մանրացնելու, ինչպես նաև պաշտպանվելու համար: Ունեն ցողունավոր աչքեր, որոնք կարող են շարժվել բոլոր ուղղություններով:

Ամենամեծ խաչափառը հսկայական տասմանյան խաչափառն է՝ 13կգ քաշով և 46սմ երկարությամբ: Ամենափոքր տեսակը հանդիպում է Ազովի ծովում, երկարությունը՝ 10 մմ: Ամենաերկար վերջույթներն ունի Ճապոնական խաչափառ-սարդը՝ ավելի քան 50սմ:

Խաչափառները բաժանասեռ են, էգն ու արուն արտաքինից տարբերվում են: Ապրում են ծովերում, քաղցրահամ ջրերում և ցամաքում: Ծովերում և ցամաքում ապրողները զարգանում են մետամորֆոզով՝ ձվերից դուրս են գալիս զոեա թրթուրները, որոնք փոխակերպվում են մեգալոպի, ապա հասուն Խաչափառների: Քաղցրահամ ջրերում ապրող տեսակները ազատ լողացող թրթուր չունեն և զարգանում են առանց մետամորֆոզի: 

Խաչափառները սնվում են մանր անողնաշարավորներով: Հայտնի է 93 ընտանիք, 6780 տեսակ: Հայաստանում հանդիպում են համարյա բոլոր գետերում: Խաչափառների որոշ տեսակներ օգտագործվում են սննդի մեջ: Ծովային սննդաարդյունաբերության մեջ խաչափառները կազմում են խեցգետնակերպերի 20%-ը: Նրանց որսում են ցանցերով և հատուկ թակարդներով:

 

Ենթաբաժին: Խեցգետնանմաններ | Տեղադրեց: Admin (01.04.2014)
Դիտումներ: 485 | Վարկանիշ: 0.0/0