Բուդդիզմի էությունը - Բուդդիզմ - Կրոն - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կրոն » Բուդդիզմ

Բուդդիզմի էությունը
Բուդդիզմի էությունը

  Բուդդիզմի՝ բուդդայականության, հիմնադիրը Սիդհարթա Գաուտաման է՝ Բուդդան: Բուդդայականության թվագրումը սկսվում է մ. թ. ա. V-րդ դարից: Բուդդա բառը սանակրիտական ծագում ունի և նշանակում է պայծառացած: 
  Բուդդայականությունը ի տարբերություն մյուս կրոնների մերժում է Աստծո նախաստեղծությունը, հոգու անմահությունը, ինչպես նաև դժոխքն ու դրախտը: 
  Բուդդիզմը հիմնված է չորս պնդումների վրա՝
1 Կյանքը տառապանք է.
2 Տառապանքների պատճառը ցանկություններն են և կրքերը.
3 Հարկավոր է պայքարել այդ ցանկությունների դեմ և ոչնչացնել դրանք.
4 Գոյություն ունի ութմասնյա ուղի, որին հետևելով կարելի է հասնել տառապանքների վերացման՝ նիրվանայի:
  Ութմասնյա ուղին հիմնված է ճշմարտության վրա՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքի ճշմարիտ ուղորդում...
  Այս ամենն անցնելով, համաձայն ութմասնյա ուղու, մարդը ձեռք է բերում հավասարակշռված հանգիստ հոգեվիճակ:
  Նիրվանային հասնում են մեդիտացիայի միջոցով:
  Համաձայն Բուդդայականության, մարդն անընդհատ վերածնվում է: Եթե նա նախկին կյանքում եղել է ճշմարտության ճանապարհի վրա, ապա նրա կառման, այսինքն գործը, դրական է համարվում և նա վերածնվում է հարուստ, երջանիկ ու առողջ, իսկ բացասական կառմայի դեպքում նա նոր կյանքում կլինի միջատ, որևէ կենդանի կամ առարկա....
  Բուդդիզմի հիմքում ընկած է անհատի ով և ինչպիսին լինելը նրա կյանքի ընթացքում, գնահատվում է նրա արարքները և ըստ այդմ նա ստանում է իրեն արդարացիորեն հասնող նոր կյանքը: Այլ կերպ ասած Բուդդիզմը մերժում է ճակատագրի որոշիչ դերը մարդու կյանքում:
Ենթաբաժին: Բուդդիզմ | Տեղադրեց: Admin (08.01.2014)
Դիտումներ: 684 | Վարկանիշ: 2.0/1