Բուդդիզմի պատմությունը - Բուդդիզմ - Կրոն - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Կրոն » Բուդդիզմ

Բուդդիզմի պատմությունը
Բուդդիզմի պատմությունը

 Բուդդայականությունը բաժանվում է երկու մեծ ճյուղի՝ Թհերավադան և Մահայանան։ Թհերավադան՝ Ավագների դպրոցը, լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավ-Արեւելյան Ասիայում, իսկ Մահայանան՝ Մեծ մարտակառքը, Արեւելյան Ասիայում՝ Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան...։ Մահայանան կոչվում է նաև Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվված է  Զեն բուդդիզմը։
 
 Բուդդիզմը աշխարհի հնագույն և ամենաարագ տարածվող կրոնն է, հանդես է գալիս արևելյան քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ 
 Սկզբում Բուդդայականությունը հանդես էր գալիս որպես ազատամիտ երևույթ ընդդեմ ուղղափառ բրահմայության կարծրատիպերի։
 Ըստ Բուդդիզմի յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ Արխատ կամ Բուդդա։ Բուդդիզմը նաև ներկայացնում է Ուպանիշադի փիլիսոփայությունը նոր մեկնաբանությամբ։ Կառմայի օրենքները, անհատի վերածնվելու ու մոկշայի կամ նիրվանայի հասնելու հնարավորությունը, փոփոխականության գաղափարներն ընդհանուր են թե ՈՒպանիշադի և թե Բուդդայականության համար։
Ենթաբաժին: Բուդդիզմ | Տեղադրեց: Admin (08.01.2014)
Դիտումներ: 735 | Վարկանիշ: 0.0/0