Նորություններ » Հանրագիտարան » Անվանի մարդիկ » Արվեստագետներ |
Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյան Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր. Ծնվել է 1903թ-ի հունիսի 6-ին Քոջորիում/Վրաստան/: Հայրը կազմարար Եղյա Խաչատրյանն էր՝ Գողթան գավառից: Ընտանիքում չորս եղբայր էին, որոնցից Արամը կրտսերն էր: 1913թ-ին Արամը ընդունվում է Թիֆլիսի Կոմերցիոն դպրոց, սակայն կարճ ժամանակ անց սկսում է բացակայել ու ի վերջո դուրս է գալիս այնտեղից և ընդունվում փողային նվագախումբ: 1915թ-ին Խաչատրյանների ընտանիքը կարճ ժամանակով գաղթում է Կրասնոդար, սակայն որոշ ժամանակ անց վերադառնում են Թիֆլիս: 1921-ին Արամը տեղափոխվում է Մոսկվա և ընդունվում Գնեսինի երաժշտական քոլեջ: 1929թ-ին Արամ Խաչատրյանն ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան: Կոնսեվատորիան ավարտելուց հետո Արամ Խաչատրյանը զբաղվում է ստեղծագործական աշխատանքով: 1950թ-ին սկսում է դասավանդել Գնեսինի ինստիտուտում և Կոնսերվատորիայում: Մահացել է 1978թ-ի մայիսի 1-ին և թաղվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում: Արամ Խաչատրյանը մեծ ժառանգություն է թողել՝ երեք սիմֆոնիա, Դաշնամուրի, Ջութակի և Թավջութակի կոնցերտներ, Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար, Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար, Դիմակահանդես, Լերմոնտով, Սպարտակ և Գայանե բալետներ, Տրիո սոլ մաժոր կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար, Տոկկատա և Էտյուդ դաշնամուրային մենանվագներ, այլ բազմաթիվ գործեր.... | |
Դիտումներ: 1253 | |