Նորություններ » Հանրագիտարան » Անվանի մարդիկ » Հեղափոխականներ

Էռնեստո Չե Գևարա
Էռնեստո Չե Գևարա
(1928–1967) 

Էռնեստո Գևարան ծնվել է 1928 թ-ի հունիսի 14-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում Էռնեստո Գևարայի և նրա կնոջ՝ Սելիայա դե լա Սեռնա և Լյոսի ընտանիքում։ Նա ընտանիքում 5 երեխաներից ամենամեծն էր։ Նրա անունը հաճախ հանդիպում է «դե լա Սեռնա» կամ/և «Լինչ» մասնիկների ուղեկցությամբ։ Անդրադառնալով «Չէ»-ի անհանգիստ բնույթին նրա հայրը ասել է․ «Առաջին բանը, որ պետք է նկատվի դա այն է, որ իմ որդու երակներում հոսում է Իռլանդիայի ապստամբների արյունը»։
Վաղ հասակից Չէն ծանոթացավ քաղաքականությանը։ Նրանց տանը հաճախ էին հյուրընկալվում հակամարտության վետերաններ։
Չնայած նրան, որ նա տառապում էր սուր ասթմայով, հիանալի մարզիկ էր, զբաղվում էր լողով, խաղում ֆուտբոլ, գոլֆ, կրակում էր և քշում հեծանիվ։ Նա ռեգբիի հավաքականի խաղացող էր և խաղացել է Բուենոս Այրեսի Յունիվերսիտարիո ակումբում։ Խաղալու ընթացքւմ նրան տվել էին «Fuser» մականունը, որը El Furibundo (այսինքն՝ կատաղած) և նրա մոր ազգանվան՝ de la Serna բառերի միավորումն էր, որը նա ստացել էր իր ագրեսիվ խաղաոճի պատճառով։
Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկություն, Չե Գևարան ճանապարհորդում է Հարավային Ամերիկայում, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը ու միջավայրը։ Չեն ուսումնասիրում էր մարքսիզմ և  հավատում էր, որ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է։
1956-ին Մեքսիկայում Չե Գևարան ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։ 
1957 թ.-ի հունիսի 5-ին Չեին շնորհվեց կոմանդանտեի (մայոր) կոչում:
Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝ 1959-ին։ «Ի տարբերություն ինձ՝ Չեն ավելի առաջադեմ հեղափոխական էր»,- հիշում է Ֆիդել Կաստրոն:
1965-ին Չե Գևարան մեկնում է Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին, 1967թ-ին:
Չեն ուներ անսովոր ուժեղ կամային հատկանիշներ: Անչափ բարի, մարդասեր ու հոգատար են նրան հիշում մարտական ընկերներն ու ծանոթները: Չեն երբեք ոչ ոքի վրա չէր գոռում և ոչ ոքի չէր ծաղրում, սակայն խոսքի մեջ կարող էր կտրուկ լինել, եթե դրա անհրաժեշտությունը կար: Չեն հաճախ էր քննադատում ԽՍՀՄ-ին և Չինաստանին աղքատ երկրներին հարստահարելու համար:
Չե Գևարան սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշ է: Ամբողջ աշխարհում հայտնի Չեի երկգույնանանի դիմանկարը դարձավ ռոմանտիկ հեղափոխական շարժման խորհրդանիշ: Նկարը ստեղծվել է իռլանդացի նկարիչ Ջիմ Ֆիցպատրիկի կողմից կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդայի 1960 թ.-ին արված լուսանկարից: Պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշ։

Կառլոս Պուեբլոյի կողմից գրված նշանավոր «Hasta Siempre Comandante» («Ընդմիշտ կոմանդանտե») երգը գրվել է  ի պատիվ Չե Գևարայի:
Ենթաբաժին: Հեղափոխականներ | Տեղադրեց: Admin (11.12.2013)
Դիտումներ: 1169 | Վարկանիշ: 0.0/0