Նորություններ » Հանրագիտարան » Աշխարհագրություն » Մայրցամաքներ |
Երկրագնդի մայրցամաքներն ու դրանց առաջացումը
Երկրագնդի մայրցամաքներն ու դրանց առաջացումը Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշոր հատվածներ են, որոնք շրջապատված են ջրային տարածություններով և գտնվում են համաշխարհային օվկիանոսի մակարդակից բարձր: Մայրցամաքները 6-ն են՝ Եվրասիա, Աֆրիկա, Հս. Ամերիկա, Հվ. Ամերիկա, Անտարկտիդա և Ավստրալիա: ![]() Աֆրիկան՝ մեծությամբ երկրորդը, սահմանակից է Ատլանդյան և Հնդկական օվկիանոսները: Հս. Ամերիկայի ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանդյան օվկիանոսները: Հվ. Ամերիկան սահմանակից է Խաղաղ և Ատլանդյան օվկիանոսներին: Հս. և Հվ. Ամերիկաները միմյանցից բաժանվում են Պանամայի ջրանցքով: Անտարկտիդա մայրցամաքը հինգերորդն է մեծությամբ: Այն գտնվում ե Հվ. բևեռում և ծածկված է սառույցի հաստ շերտով: Սահմանակից է Խաղաղ, Ատլանդյան և Հնդկական օվկիանոսներին, որոնք Անտարկտիդա մայրցամաքի շրջակայքում նաև Հարավային օվկիանոս պայմանական անվանումն ունեն: Անտարկտիդան չունի մշտական բնակչություն: Հաջորդ և վերջին մայրցամաքը Ավստրալիան է, ամենափոքրը մայրցամաքներից: Ավստրալիա մայրցամաքի ափերը ողողում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսի ջրերը: ![]() Գոնդվանան և Լավրազիան ևս իրենց հերթին ժամանակի ընթացքում սկսեցին մասնատվել, որի արդյունքում Գոնդվանայից առաջացավ Անտարկտիդայի, Ավստրալիական, Աֆրիկյան և Հարավամերիկյան պլատֆորմները, իսկ Լավրազիայից՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական պլատֆորմները: ![]() | |
Դիտումներ: 22760 | |