Նորություններ » Հանրագիտարան » Աշխարհագրություն » Մայրցամաքներ |
Եվրասիա
Եվրասիա
Մայրցամաքներից տարածքով ամենամեծը՝ 54 մլն քառակուսի կմ, Երկրագնդի ցամաքի մոտ 1/3-ը: Հիմնական տարածքը գտնվում է հյուսիսային կիսագնդում, բացառությամբ կղզիների մի մասի: Ափերը ողողում են Հյուսիսային սառույցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները: Մայրցամաքի բնակչությունը մոտ 5 միլիարդ է՝ մոլորակի բնակչության 3/4-ը:
Եվրասիան ունի խայտաբղետ կլիմա՝ հյուսիսում ջերմաստիճանը հասնում է -75, իսկ Արաբական թերակղզում +55 աստիճան ցելսիուս:
Մայրցամաքն ունի յոթ կլիմայական գոտի՝ Հասարակածային, Մերձհասարակածային, Արևադարձային, Մերձարևադարձային, Բարեխառն, Մերձարկտիկական և Արկտիկական:
Եվրասիան բաղկացած է երկու աշխարհամասից՝ Եվրոպա և Ասիա:
| |
Դիտումներ: 4693 | |