Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ |
ՄԱՐՍ
ՄԱՐՍ Մարս մոլորակը մարդկությանը հայտնի է վաղուց: Հայերը նրան տվել են Հրատ անվանումը: Մարսը արեգակից իր հեռավորությամբ չորրորդն է: Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով: Միջին հեռավորությունը արեգակից 228 մլն կմ է: Արեգակի շուրջ շարժման միջին արագությունը 24,2 կմ/վրկ է: Մարսի` արեգակի շուրջ լրիվ պտույտը տևում է 687 երկրային օր կամ 1,88 տարի: Դիմակայություններում երբ արեգակը երկրի մի կողմում է, Մարսը մյուս, պտույտը տևում է 780 օր: 15-17 տարին մեկ, գտնվում է երկրից նվազագույն հեռավորության վրա` 56, 5 կմ: ![]() Մակերևույթի միջին ջերմաստիճանը -57 աստիճան ցելսիուս է, հասարակածում կեսօրին հասնում է +30 աստիճան, երեկոյան 0, իսկ կեսգիշերին` - 90 աստիճան ցելսիուս: Մարսի մակերևույթի մեծ մասը ավազապատ է: Բևեռամերձ շրջաններն ունեն սպիտակ ծածկույթներ, որոնք հայտնի են Մարսի բևեռային գլխարկներ անվանումով: Այս գլխարկների չափերը փոփոխվում են կախված եղանակից` ձմռանը մեծանում իսկ ամռանը փոքրանում, երբեմն էլ անհետանում: Գլխարկները կազմված են պինդ ածխաթթու գազից` CO2, որի տակ գտնվում է ջրային սառույց: Մակերևութի վրա կան նաև 250մ-ից մինչև մի քանի հարյուր կմ-ի հասնող օղակաձև լեռներ: Մակերևույթին մոտ շերտերում` 30-50 սմ խորության վրա ջերմաստիճանի օրական փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն` մոլորակի արտաքին շերտի ջերմահաղորդականությունը փոքր է, իսկ ջերմային իներցիան` մեծ: ![]() Այս մոլորակն ունի երկու բնական արբանյակ` Ֆոբոս և Դեյմոս անվանումներով: Ֆոբոսը 26X21 չափերի տձև իսկ Դեյմոսը մոտ 13 կմ տրամագծով քարաբեկորներ են: Ֆոբոսի հեռավորությունը Մարսից 9400, իսկ Դեյմոսինը 23 500 կմ է: Երկուսն էլ ունեն ուղիղ պտույտ: Մարսի շուրջ Դեյմոսի պտույտը տևում է 1 օր 6 ժամ 18 րոպե, իսկ Ֆոբոսրնը 7 ժամ 39 րոպե 27 վրկ: Արբանյակների վրա կան 500-2000 մետր չափերի հասնող խառնարաններ: | |
Դիտումներ: 826 | |