Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ |
Ուրան
Ուրան Արեգակնային համակարգի հեռավորությամբ յոթերորդ մոլորակն է: Պատկանում է հսկա մոլորակների թվին: ՈՒրանի սիդերական պարաբերությունը 84,01 երկրային տարի է, իսկ սինդորականը` 369,66 երկրային օր: Ուղեծրային արագությունը 6,8 կմ/վարկյան, իսկ պարաբոլական արագությունը` 22 կմ/վարկյան: Խավարածրի հարթությունը ուղեծրային հարթության հետ կազմում է 0,8 աստիճան, իսկ հասարակածի հարթության հետ` 98 աստիճան անկյուն: ՈՒրանի շառավիղը 25 400 կմ է, զանգվածը 10,4 երկրային զանգված, ծավալը 61 երկրային ծավալ: Միջին խտությունը` 1,24 գրամ/սմ խորանարդ է, սեղմվածությունը` 0,07, ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,047: Իր առանցքի շուրջը պտտվում է 10,8 ժամ պարբերությամբ` ուղեծրային շարժմանը հակառակ ուղղությամբ: ՈՒրանը ունի հինգ արբանյակ` Միրանդա, Արիել, ՈՒմբրիել, Տիտանյա և Օբերոն: Ենթադրվում է 6-րդ արբանյակի գոյությունը... ՈՒրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում /ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս/: Նշանավոր իրադարձություն դարձավ 1977 թ-ին Ուրանի 5 օղակների հայտնաբերումը, որը ի տարբերություն Սատուրնի օղակների շատ նեղ են և մութ: 1978թ-ին հայտնաբերվեց ևս 4 օղակ: ՈՒրանի մերձակա օղակների լայնությունը հավանաբար չի անցնում 10 կմ-ից, իսկ արտաքին օղակներինը` 100 կմ-ից: ՈՒրանին ամենամոտ գտնվող օղակի հեռավորությունը մոլորակի ամպային ծածկույթի վերին սահմանից մոտ 18 000 կմ է, իսկ արտաքին օղակինը` 25 000 կմ: | |
Դիտումներ: 851 | |