Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ |
ՍԱՏՈՒՐՆ
ՍԱՏՈՒՐՆ Այս մոլորակը արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է` Երևակ հայկական անվանումով: Մեծությամբ արեգակնային համակարգում երկրորդն է` յուպիտերից հետո: Արեգակի շուրջը ![]() ՈՒնի էլիպսաձև սկավառակ: Հասարակածային շառավիղը 60 000 կմ է, ծավալը` 755 երկրային ծավալ: Զանգվածը` 95,1 երկրային զանգված, իսկ խտությունը 0,68 գրամ/սմ խորանարդ: Ծանրության ուժի արագացումը հասարակածում 11 մետր վրկ քառակուսի է, պարաբոլական արագությունը` 37 կմ/վրկ: ![]() Մակերևույթային ջերմաստիճանը փոխվում է -190-ից մինչև -150 աստիճան ցելսիուս: մթնոլորտը հիմնականում բաղկացած է ջրածնից, մեթանից և հելիումից: Սատուրնի ուշագրավ առանձնահատկություններից է օղակների առկայությունը, որոնք կազմում են Սատուրնի հասարակածային հարթության մեջ գտնվող միասնական հարթ համակարգ: Օղակները, կարծես, մեկը մյուսի մեջ դրված տարբեր պայծառության համակենտրոն գոյացություններ են: ![]() Սատուրնի մագնիսոլորտը նման է երկրի մագնիսոլորտին: Մագնիսական առանցքը համընկնում ե պտտման առանցքին: Սատուրնը ունի 16 արբանյակ, որոնցից առավել խոշորներն են Տիտանը` 1150 կմ տրամագծով, Ռեան` 1500 կմ տրամագծով, Հապետուսը` 1440կմ-ով, Դիոնեն` 1120 կմ-ով և Թետիսը` 1050կմ-ով: | |
Դիտումներ: 1292 | |