Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ |
ՎԵՆԵՐԱ
ՎԵՆԵՐԱ Այս մոլորակը Արեգակնային համակարգի երկրորդ և Երկրին ամենամոտ մոլորակն է: Հայերին այն հայտնի է Արուսյակ անվամբ: Հայտնի է նաև Առավոտյան աստղ, Աստղիկ, Գիշերավոր, Ելաստղ և այլ անուններով: Վեներային միջին հեռավորությունը Արեգակից 108 մլն կմ է: Վեներային սինդերական պարաբերությունը կազմում է 0,62 իսկ սինդորական պարաբերությունը` 1,6 երկրային տարի: Մոլորակի պինդ մակերևույթի շառավիղը քիչ է տարբերվում երկրի շառավիղից` մոտ 6052 կմ: Ծավալը կազմում է 0,9 երկրային ծավալ: Զանգվածը` 0,82 երկրային զանգված: Խտությունը` 5,24 գրամ/սմ խորանարդ, ծանրության ուժի արագացումը մակերևույթի վրա 8,87 մետր վարկյան քառակուսի: Մակերևույթի ջարմաստիճանը 740 կ: Ամպերի վերին մասում ջերմաստիճանը մոտ 250 կ, պարաբոլական արագությունը 35 կմ/վրկ է: Վեներան իր առանցքի շուրջը պտտվում է 243 օրում: Պտտման ուղղությունը հակառակ է Արեգակի շուրջը պտտվող մոլորակների ուղղությանը: Ստորին միչացման ժամանակ Վեներան դեպի Երկիր է դարձաց միշտ միևնույն կողմով: Արևադարձային օրը Վեներայի վրա հավասար է 116,8 երկրային օր, այսինքն Վեներայի տարին բաղկացած է իր երկու արևադարձային օրից: Վեներայի վրա Արեգակը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում: Արեգակից և լուսնից հետո Վեներան երկնքի ամենապայծառ լուսատուն է: Վեներային մթնոլորտի գոյությունը հայտնաբերել է Լոմոնոսովը: Չափազանց խիտ մթնոլորտի և ձգված ամպերի շերտի հաստության պատճառով /մոտ 68կմ/ Վեներայի մակերևույթը օպտիկական տիրույթում չի երևում: Մակերևույթի վրա կան բարձր լեռներ, լեռնաշղթաներ և խառնարաններ: Մթնոլորտը հիմնականում բաղկացած է CO2-ից` 96 տոկոս: պարունակում է նաև N2` 3% և O2` 0,01%: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա մոտ 90 մթն է: Վեներան արբանյակ չունի: | |
Դիտումներ: 3561 | |