Նորություններ » Հանրագիտարան » Աստղագիտություն » Մոլորակներ |
Յուպիտեր
Յուպիտեր Արեգանային համակարգի հինգերորդ մոլորակն է: Արեգակից միջին հեռավորությունը 778,3 միլիոն կմ է: Յուպիտերը Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է: Հասարակածի տրամագիծը 141 700 կմ է: Ձգողական ուժի արագացումը Յուպիտերի հասարակածում 25,9 մ/վարկյան քառակուսի է: Միջին խտությունը 1,31 գրամ/սմ խորանարդ է: Յուպիտերը Արեգակի շուրջ պտտվում է 11,862 տարում: Առանցքային արագ պտտման հետևանքով Յուպիտերի սեղմվածությունը մեծ է 1:15,9: Պտտման առանցքը գրեթե ուղղահայաց է ուղեծրի հարթությանը, որի հետևանքով տարվա եղանակային փոփոխություններ չկան: Յուպիտերի մթնոլորտը շատ խիտ է, կազմված է մեթանից, ամոնիակից և մոլեկուլային ջրածնից: Կան նաև ացետիլեն, էթան, ֆոսֆին, ածխածնի օքսիդ և այլն... Մթնոլորտում կան մութ և լուսավոր շերտեր, որոնց վրա նկատվում են առանձին բծեր ու տեղափոխվող սպիտակ ամպեր: ![]() Յուպիտերի մթնոլորտում տեղի են ունենում բուռն պրոցեսներ. այն անընդհատ խմորնան մեջ է, առկա են հուժկու մրրկային շարժումներ: Նկատվել է 30 000 կմ չափերով բևեռափայլ: Յուպիտերը օժտված է հզոր ռադիոճառագայթմամբ, որը հիմնականում ունի տարբեր հզորության առանձին ծփանքների բնույթ: Յուպիտերը Երկրի նման շրջապատված է ճառագայթային գոտիներով, սակայն նրանց մագնիսական դաշտերն ու էլեկտրոնային խտություններն ավելի մեծ են, քան Երկրինը: Յուպիտերից 56 000 կմ հեռավորության վրա գտնվում է 9 000 կմ լայնությամբ և 30 կմ-ից ոչ ավել հաստությամբ օղակ` կազմված մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մետր չափերով ժայռաբեկորներից և սառույցից: Օղակի պայծառությունը 25 000 անգամ թույլ է Սատուրնի օղակի պայծառությունից: Օղակը մոլորակի շուրջը պտտվում է շուրջ 7 ժամ պարբերությամբ: Յուպիտերի արբանյակները ![]() | |
Դիտումներ: 1092 | |