Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Ծառեր

ԲԱՈԲԱԲ
ԲԱՈԲԱԲ

  
  Շատերին է հայտնի այս անսովոր տեսքով ծառը: Նրա տրամագիծը հասնում է 10 մետրի: Հաշվի առնելով ցածր հասակը, ունի յուրօրինակ տեսք...
 Բաոբաբը աճում է աֆրիկյան չոր սավանաներում: ՈՒնի հաստ ու երկար արմատներ, որոնք հաճախ տասնյակ մետրերով ձգվում են գետնի վրայով, ապահովելով ծառի համար անհրաժեշտ ջրի սնուցումը: Բաոբաբի ճյուղերը նման են արմատներին, որի պատճառով երբ ծառը տերևաթափ է լինում ստացվում է ֆանտաստիկ տեսք` ճյուղերը նման են արմատներին, արմատները ճյուղերին...

  

 Ծաղիկները սպիտակ են ու խոշոր` 20սմ տրամագծով: Բաոբաբը ծաղկում է մինչ տերևակալելը: Ծառի ճյուղերի վրա հայտնվում են երկար ծաղկաոտների վրա կախված, բավականին հաճելի հոտ ունեցող ծաղիկները, որոնք բացվում են երեկոյան կամ գիշերը: Լուսադեմին ծաղիկները թառամում են: Ծաղիկների փոշոտումը կատարվում է չղջիկների միջոցով:
  Բաոբաբի պտուղները ձվանման հաստ պատերով տուփեր են, որոնց սպիտակ, թթվաշ միջուկը կապիկների սիրելի ուտեստն է: Պտուղների լցված են սև, մանր սերմերով, որոնք տարածվում են կենդանիների մեջոցով: 
 Բաոբաբը համարվում է աֆրիկյան ամենաօգտավետ ծառերից` պտուղները ուտելի են, նրանցից պատրաստում են լիմոնադ հիշեցնող ըմպելիք, 
 որի պատճառով հաճախ Բաոբաբը անվանում են նաև լիմոնադի ծառ: Տերևները եփում են և օգտագործում սննդի մեջ որպես բանջարեղեն: Կեղևից ստանում են մեծ ամրություն ունեցող հումք, որը օգտագործվում է ձկնորսական ցանցեր, պարկեր, թուղթ և հագուստ պատրաստելու համար: Բաոբաբի հաստ բները հաճախ փորելով այնտեղ պատրաստում են պահեստներ, երբեմն էլ նույնիսկ բնակելի տներ: 
  Բաոբաբի բնափայտը շատ փափուկ է և սնկային հիվանդությունների նկատմամբ խոցելի: Հաճախ  Բաոբաբի բույնը դատարկ է լինում և փղերը այդպիսի սնամեջ հսկաների տերևներին հասնելու համար ուղղակի տապալում են ծառն ու տերևների հետ միասին ուտում նաև բնափայտը: Բաոբաը նաև անսովոր կենսունակ է` տապալված ծառը շատ կարճ ժամանակում նորից ծիլեր է արձակում: Նույնպիսի արագությամբ են վերականգնվում այրվածքներն ու պոկված կեղևը: Երբ ծառի ներսում բնակարան են կառուցում, ծառը շարունակում է ծակկել ու բերք տալ...Բաոբաբը ապրում է շատ երկար` 1000-ից 3000 տարի:Մահանում է ոչ մյուս ծառերի պես` սկսում է փլուզվել, իր տեղում թողնելով որոշակի մասսա և կոշտ կեղև:

Ենթաբաժին: Ծառեր | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 2862 | Վարկանիշ: 0.0/0