Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Ծառեր |
Ծիրանենին վարդազգիների ընտանիքի ուժեղ աճ ունեցող պտղատու ծառատեսակ է: Լրիվ պտղաբերության տարիքում ծառն ունենում է 6-10 մետր բարձրություն և 7-12 մետր լայնությամբ սաղարթ: Տերևներտ կլորավուն են կամ ձվաձև: Ծիրանենու ծաղիկները հիմնականում բաց վարդագույն են, երկսեռ, փոշոտումը խաչաձև: Ծիրանենին սկսում է բերք տալ 4-5 տարեկան հասակում, իսկ լրիվ բերքատվության հասնում է 10-րդ տարուց: Մեկ ծառը կարող է տալ 100-700կգ բերք: Պտուղների հասունացումը սկսվում է հունիսի 20-ից: Ծիրանենին երկարակյաց ծառ է, հանդիպում են ավելի քան 100 տարեկան բերքատու ծիրանենիներ: Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ սննդարար նյութեր, այդ թվում՝ վիտամին
Երևանի (շալախ) Պտուղները խոշոր են, մինչև 50-65գ, էլիպսաձև, կողերից թույլ սեղմված, դեղին-ոսկեգույն, արևի կողմում 1/3 մասով գեղեցիկ մոռագույն, կորիզները փոքր, քաղցր: Ծառը խոշոր կազմվածք ունի, բարձրությունը հասնում է 8-10 մետրի, իսկ սաղարթի տրամագիծը՝ 11-12 մետրի: Ցրտադիմացկուն է, պտղաբերության տարիքը սկսում է 4-5-րդ տարուց: Վաղամիջահաս սորտ է, պտուղները հասունանում են հունիսի 25-ից հուլիսի 10-ը: Քիչ է տուժում ծակոտկեն բծավորությունից: Լավագույն փոշոտիչներն են Սաթենին, Խոսրովենին և Հանբանը:
Քաղցրենի Պտուղները մանր են, միջին քաշը՝ 25 գ, կլորավուն, սպիտակ-դեղնավուն գույնի: Հասունանում են հուլիսի 1-10-ը: Ծառը խոշոր է՝ 7 մ բարձրությամբ և 8 մ սաղարթի տրամագծով: Ցրտի և հիվանդությունների նկատմամբ զգայուն է:
Սաթենի Պտուղները միջակ մեծության են՝ 35գ քաշով, կլորավուն, դեղնականաչավուն գույնի, արևի կողմում՝ 1/2 մասով վառ կարմիր: Կորիզը միջին մեծության է, քաղցր: Պտուղները հասունանում են հուլիսի 10-25-ը: Ծառն ունի 7-8 մ բարձրություն, սաղարթի տրամագիծը 8-10 մ է: Ուժեղ կերպով տուժում է ծակոտկեն բծավորությունից: Լավագույն փոշոտիչներն են Երևանին և Խոսրովենին:
Խոսրովենի Պտուղները միջինից խոշոր են՝ 40գ քաշով, ձվաձև, թույլ թավոտ, դեղին ոսկեգույն, արևի կողմում 1/3 մասով կարմիր: Կորիզները միջին մեծության են, քաղցր: Պտուղները հասունանում են հուլիսի 10-20-ը: Մեկ ծառը տալիս է 150-200 կգ բերք: Ծառը խոշոր է՝ 7-10 մ բարձությամբ և 8-10 մ լայնությամբ: Ցրտադիմացկուն է, ծակոտկեն բծավորությամբ թույլ է վարակվում: Լավագույն փոշոտիչներն են՝ Երևանին և Կարմրենին:
| |
Դիտումներ: 4607 | |