Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Ծառեր

Հունուպի (Ունաբ)

 

Փոքր պտղատու ծառ է, երբեմն հանդես է գալիս թփի տեսքով: Պտուղը հյութալի և մսալի է, 1-2 կորիզներով: Սերմերը հարթ են փայլուն, առանց ակոսների:Հունուպին ջերմասեր է, լուսասեր և չորադիմացկուն:

Բազմանում է սերմերով, արմատային կտրոններով, մացառներով, անդալիսներով և չհասունացած ընձյուղներից վերցված կտրոններով: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին:

Հայաստանում հանդիպում է հյուսիս-արևելյան և կենտրոնական շրջաններում, Վայքում, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա, չոր, քարքարոտ թեքություններում:

Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ոչ միայն համեղ ու սննդարար են, այլև ունեն բուժիչ հատկություն: Խորհուրդ է տրվում օգտագործել սրտանոթային հիվանդություններով, արյան ճնշման և ներքին մի շարք հիվանդություններով տառապողներին: Գոյություն ունի Հունուպիի մշակովի մի քանի սորտեր:

 

 

Ենթաբաժին: Ծառեր | Տեղադրեց: Admin (04.04.2014)
Դիտումներ: 1168 | Վարկանիշ: 0.0/0