Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Թփեր |
Բամբակենի Բամբակենին տուղտազգիների ընտանիքի 80սմ-ից մինչև 2 մետր բարձրությամբ, ուղիղ, ճյուղավորվող ցողուններով թուփ է: Հայրենիքը Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տրոպիկական շրջաններն են: Գոյություն ունի 39 տեսակ, որոնցից 5-ը մշակվում է:
Տերևները 3-7 բլթականի են, ծաղիկները դեղնավուն, սպիտակ կամ կրեմագույն են, խոշոր, հիմնականում ինքնափոշոտվող: Պտուղը 3-5 բնանի տուփ է: Յուրաքանչյուր բնում կան 5-11 ձվաձև սերմեր, որոնք պատված են հազարավոր, տարբեր երկարությամբ` սպիտակ գույնի մազմզուկներով: Այդ մազմզուկներն էլ հենց հանդիսանում են բոլորիս հայտնի բամբակը:
Բերքը հավաքում են երբ պտուղը ճեղքվում է, և երևում է ձյունաճերմակ բամբակը: | |
Դիտումներ: 3066 | |