Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Թփեր

Մոշենի

 

Մոշենին մինչև 4 մ բարձրությամբ փշոտ, չորադիմացկուն թուփ է: Ունի խոշոր ծաղկաբույլեր: Պտուղները հասունանում են բավականին ուշ և ունեն պարտադիր սև գույն: Պարունակում են 3-8% շաքարներ, օրգանական թթուներ, 0,4-1,5% պեկտինային նյութեր, դաբաղանյութեր, հանքային աղեր, կալիում, պղինձ, մանգան, վիտամին A և C, պրովիտամին  A: 

Մոշենին ունի բուժիչ հատկություն Բազմանում է փայտացած և կանաչ մացառներով, ունի խոր և տարածվող արմատային համակարգ:

Հայաստանում հանդիպում է հյուսիս-արևելյան շրջաններում, Զանգեզուրում, Մեղրիում: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, թփուտներում անտառների և ճանապարհների եզրերին, գետափներին:

Մոշենին գրեթե չունի մշակովի սորտեր, ուստի ստորև կնկարագրենք նրա վայրի և կիսավայրի տեսակներից երկուսը.

Մոշենի Թախտաջյանի.

Թուփն ունի 3-4 մ բարձրություն: Պտուղները սև գույնի են, փայլուն, գնդաձև, 1 սմ-ից ավելի տրամագծով: Էնդեմիկ բուսատեսակ է,

Հանդիպում է միայն Հայաստանում՝ քարքարոտ վայրերում, կիճերում, անտառային վայրերում:

 

Մոշենի Զանգեզուրի.

Փոքր թուփ է՝ մինչև 1 մ բարձրությամբ: Ծաղկաբույլերը գագաթնային են՝ 3-4 սմ երկարությամբ, գտնվում են տերևածոցերում: Պտուղը գնդաձև է, մինչև 1 սմ տրամագծով:

Տարածված են Զանգեզուրում, միջին լեռնային գոտում, լեռնային կիրճերի թեքություններում, թփուտների մեջ, քարքարոտ վայրերում:

 

Ենթաբաժին: Թփեր | Տեղադրեց: Admin (04.04.2014)
Դիտումներ: 876 | Վարկանիշ: 0.0/0