Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Ապարներ |
ԱՆԴԵԶԻՏ
ԱՆԴԵԶԻՏ Մեծ մասամբ մուգ մոխրագույն է: Ներփակումները ցրված են մանրահատիկ անդեզինից և ավգիտից կամ հրաբխային ապակուց կազմված հիմնական զանգվածում: Բազալտների հետ միասին Անդեզիտը մեծ տարածում ունի ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից հրաբխայնության շրջաններում: Հայաստանում հանդիպում է Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներում, Արագած լեռնազանգվածում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում: Օգտագործվում է որպես շինարարական և թթվակայուն նյութ: | |
Դիտումներ: 757 | |