Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Ապարներ |
Բազալտ
Բազալտ Գույնը` սև կամ մուգ գորշ: Կառուցվածքը` ոչ լրիվ բյուրեղային: Կազմում գերակշռում է պլագիոկլազը (լաբրադոր), պարունակում է նաև ավգիտ, օլիվին, մագնետիտ, տիտանիտ և այլն: Քիմիական բաղադրությամբ մոտ է իր խորքային նմանակին` գաբբրոյին: Գրեթե լրիվ բյուրեղային տեսակն անվանում են դոլերիտ, իսկ խիստ քայքայվածն ու փոփոխվածը` դիաբազ և բազալտային պորֆիրիտ: Ըստ քիմիական կազմի և կառուցվածքի զանազանվում են բազալտի մի շարք տարատեսակներ` անդեզիտներ (մինչև60% SiO2), դացիտներ (մինչև 65% SiO2), միջակա ապարներ` անդեզիտաբազալտներ և անդեզիտադացիտներ: Բազալտը հեշտությամբ հալվում է: | |
Դիտումներ: 865 | |