Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Ապարներ |
Դիատոմիտ
Դիատոմիտ Սովորաբար թույլ ցեմենտացված, բաց մոխրագույն կամ դեղին է: Քիմիապես ներկայացված է ջրային սիլիկահողով (մինչև 96%): Առաջանում է ծովերում կամ լճերում կուտակվող դիատոմային տիղմից: Նրան բնորոշ են բարձր ծակոտկենությունը, ջերմա և ձայնամեկուսիչ, ադսորբցիոն, թթվակայուն և դժվարահալ հատկությունները: Դիատոմային ջրիմուռների կմախքների լուծելիության շնորհիվ հեշտությամբ վերածնվում է տրեպելի և օպոկի: Հայաստանում հանքեր կան Աբովյանի (Նուռնուս), Սիսիանի (Շամբ, Նորավան), Աշտարակի (փարպի) շրջաններում: Օգտագործվում է որպես ադսորբենտ և ֆիլտրող նյութ` տեքստիլ, քիմիական և սննդի արտադրության մեջ, որպես հումք հեղուկ ապակու, ջնարակի և շինանյութերի համար: | |
Դիտումներ: 771 | |