Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ |
ԱՆՀԻԴՐԻՏ
ԱՆՀԻԴՐԻՏ Միներալ. կալցիումի անջուր սուլֆատ` Ca(SO4): Համակարգը Ռոմբային է: Հանդիպում է հուծ ագրեգատներով, աղյուսաձև կամ պրիզմատիկ բյուրեղներով: Գույնը` սպիտակ, կապտավուն կամ կարմրավուն: Կարծրությունը` 3-3,5. Խտությունը` 2800-3000 կգ/մետր խորանարդ: Ջուր կլանելով վերածվում է Գիպսի: Տարածված է նստվածքային ապարներում, քարաղի և գիպսի հանքավայրերում: Օգտագործվում է, որպես շինանյութ: Հայաստանում կա մերձերևանյան աղաբեր ավազանում, Ալավերդու, Ղափանի, Շամլուղի պղնձի հանքավայրերում: | |
Դիտումներ: 581 | |