Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ |
Աուրիպիգմենտ
Աուրիպիգմենտ Բյուրեղագիտական համակարգը` մոնոկլինային է: Գույնը` ոսկեդեղին կամ կիտրոնագույն, երբեմն գորշավուն: Տաքացնելիս կարմրում է: Լուշվում է արքայաջրում և ալկալիների լուծույթներում: Կարծրությունը` 1,5-2: Խտությունը` 3490 կգ/մ խորանարդ: Տարածված է ցածր ջերմաստիճանային հանքավայրերում, սովորաբար զուգորդված ռեալգարի, անտիմոնիտի և այլ միներալների հետ, ինչպես նաև հրաբուխների խառնարաններում ու հանքային տաք ջրերի նստվածքներում: Օգտագործվում է արսենի միացություններ ստանալու համար: | |
Դիտումներ: 468 | |