Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ |
ԱՊԱՏԻՏ
ԱՊԱՏԻՏ Միներալ. կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր: Խառնուրդների ձևով ապատիտում առկա են ստրոնցիում, մանգան, նատրիում և հազվագյուտ հողեր: Բյուրեղագիտության համակարգը` հեքսագոնային է: Բյուրեղները երկար-պրիզմաձև են, հազվագյուտ դեպքերում` աղյուսաձև: Գույնը` կանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ: Կարծրությունը` 5. Խտությունը` 3160-3200 կգ/մետր խորանարդ: Հանդիպում է բազմաթիվ հրային և մետամորֆային ապարներում: Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր ստանալու համար: | |
Դիտումներ: 572 | |