Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ |
ԴԱՇՏԱՅԻՆ ՍՊԱԹՆԵՐ
ԴԱՇՏԱՅԻՆ ՍՊԱԹՆԵՐ Հիմնականում նատրիումի, կալցիումի, կալիումի և հազվագյուտ բարիումի ալյումասիլիկատներ են ու կազմում են մագմատիկ ապարների շուրջ 60%-ը: Բյուրեղանում են մոնոկլինային և տրիկլինային համակարգերում: Գույնը` սպիտակ, կարմրավուն, վարդագույն, գորշ և այլն: Կարծրությունը` 6: Խտությունը 2500-2900 կգ/մ խորանարդ: Ըստ բաղադրության բաժանվում են կալիում-նատրիումային (օրթոկլազ, սանիդին), նատրիում-կալցիումային (պլագիոկլիզներ) և բարիում-կալիումային խմբերի: Հանդիպում են մագմատիկ ծագման (գրանիտներ, սիենիտներ), մետամորֆային (գնեյսներ) ու նստվածքային (կոնգլոմերատներ) պարներում: Պարունակում են արժեքավոր հազվագյուտ և ցրված տարրեր: Օգտագործվում են որպես ճենապակու և հախճապակու հումք, ապակու և ցեմենտի արտադրության մեջ: Որոշ տեսակներ` իբրև կիսաթանկարժեք քար (ամազոնիտ, լուսնաքար): Հայաստանում հանդիպում են մագմատիկ ապարների կազմում բազմաթիվ վայրերում: | |
Դիտումներ: 613 | |