Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ |
ԷԳԻՐԻՆ
ԷԳԻՐԻՆ Քիմ. կազմը` NaFe[Si2O6]; Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Կարծրությունը` 5,5-6: Խտությունը` 3430-3600 կգ/մ խորանարդ: Գույնը` մուգ կանաչ, կանաչագորշավուն, սև: Գոյություն ունեն էգիրին-ավգիտ և էգիրին-դտոպսիդ անընդհատ իզոմորֆային սերիաներ: Հանդիպում է ալկալային սիենիտներում, գրանիտներում և պեգմատիտներում, մետաղամորֆային բյուրեղային թերթաքարերում ու սկառներում: Հայաստանում տարածված է Փամբակի, Վայքի և Զանգեզուրի ալկալային մագմատիկ ապարներում: | |
Դիտումներ: 442 | |