Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ |
ԳԻՊՍ (ԳԻՊՍԱՔԱՐ)
ԳԻՊՍ (ԳԻՊՍԱՔԱՐ) Մաքուր վիճակում պարունակում է 32,56%CaO , 46,56% SO3 և 20,95 % H2O: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Առաջացնում է հոծ հատիկային (ալեբասր) զանգվածներ, թիթեղաձև և սյունաձև թելային բյուրեղներ, հաճախ <ծիծեռնակի պոչ> կոչվող կրկնաբյուրեղը: Մաքուր գիպսը անգույն և թափանցիկ է, խառնուրդների առկայությամբ` սպիտակ, դեղին, վարդագույն: Կարծրությունը` 1,5: Խտությունը` 2300 կգ/մ խորանարդ: Անջատվում է սուլֆատային աղերով հարուստ ջրային լուծույթներից` ծովալճակներում և աղի լճերում: Աղիության մեծացման դեպքում սկսում է անջատվել անհիդրիտ, ապա աղեր: Լայնորեն տարածված է նստվածքներում: | |
Դիտումներ: 924 | |