Նորություններ » Հանրագիտարան » Երկրաբանություն » Միներալներ |
Հալիտ(քարաղ)
Հալիտ(քարաղ) Բյուրեղային հմակարգը` խորանարդային է: Սովորաբար առաջացնում է հատիկավոր, խիտ ագրեգատներ, ստալակտիտներ: Անգույն է, ապակու փայլով: Կարծրությունը` 2. Խտությունը` 2300կգ/մ խորանարդ. Հեշտ լուծվում է ջրում, աղահամ է: Բյուրեղանում է ծովային ջրից: Հանքավայրերի կարևոր տիպերն են` ա/. քարաղ և կալիումական աղեր նստվածքային ապարներում. բ/. ժամանակակից լճերի նստվածքային աղեր. գ/. աղային բյուրեղներ: Հայաստանում տարածված է Ավանի աղահանքում: | |
Դիտումներ: 545 | |