Նորություններ » Հանրագիտարան » Իրավունք » Մարդու իրավունքներ |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՊԱՏԱԿՆԵՐ` Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից՝ մարդու խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն և վերականգնում. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պետական պաշտպանության երաշխիքների ստեղծում. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, պետական ծառայողների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների հարգում և պաշտպանում. ԽՆԴԻՐՆԵՐ` Բարձրացնել երկրում մարդու իրավական և իրավաբանական պաշտպանվածության աստիճանը. Նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների օրենսդրական ապահովման կատարելագործմանը և ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին Նախաձեռնել Պաշտպան-իշխանություն և Պաշտպան - հասարակություն կառուցողական համագործակցությունը և նպաստել այդ համագործակցության զարգացմանը. Ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հնարավորություններն ու մատչելիությունը. | |
Դիտումներ: 459 | |