Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Չորքոտանիներ |
ԾՈՎԱԽՈԶՈՒԿ /CAVIA PORCELLUS/
ԾՈՎԱԽՈԶՈՒԿ /CAVIA PORCELLUS/ Անվանում են նաև Հնդկական, Գվինեական խոզուկ: Կրծողների կարգի կաթնասուն կենդանի է: Գլուխը մեծ է, ոտքերը` կարճ, արտաքին պոչ չունի: Մարմնի երկարությունը հասնում է 35սմ-ի, իսկ քաշը` մինչև 250գ-ի: Ետին թաթերն ունեն 3, իսկ առջևինները` 4 մատ: Մթնաշաղային կյանք են վարում, փոքր խմբերով ապրում են գետնափոր բներում: Ծովախոզուկները տարածված են եղել Հարավային Ամերիկայում, որտեղից 16-րդ դարում բերվել են Եվրոպա: Բազմանում է տարեկան 2-3 անգամ, տալիս 1-4 ձագ: Լայնորեն օգտագործվում է որպես լաբորատոր կենդանի: | |
Դիտումներ: 1702 | |