| Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ |
ԾՈՎԱԿՈՎԵՐ /HYDRODAMALIS STELLERI/
ԾՈՎԱԿՈՎԵՐ /HYDRODAMALIS STELLERI/ Անվանում են նաև ստելլերի կովեր: Սիրենաների կարգի ծովային կաթնասուններ են: Հայտնաբերել և նկարագրել է Գ. Ստելլերը` 1741թ-ին: Մարմնի երկարությունը հասնում է 8 մետրի, քաշը` 3,5 տոննայի: Խոշոր, իլիկաձև մարմինը առջևից նման է փոկի, ետևից` ձկան: Առջևի վերջավորությունները թիակներ են: Մաշկը մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի: Ատամներ չեն ունեցել: Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների ծանծաղուտներում: Սնվել են Ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ճարպի համար անխնա ոչնչացվել են: Վերջին ծովակովը սպանվել է 1768թ-ին: | |
| Դիտումներ: 1565 | |

