Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ |
Դելֆին Աֆալինա
Դելֆին Աֆալինա Տիպ-քորդավորներ.Ենթատիպ-ողնաշարավորներ. Դաս-կաթնասուններ. Կարգ-ատամնավոր կետանմաններ. Հավանաբար ամեն ոք, ում վիճակվել է լինել ծովափին, տեսել է դելֆինների ուրախ պարը: Դելֆինը կետի ազգակիցն է և նրա նման իր ձագերին կերակրում է կաթով: Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք որսորդական հնարքներ են: Դելֆինի երկարությունը կազմում է մոտ 2 մետր, քաշը 300-400 կգ: Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը: Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն արգելված էր: Միջին դարերում նրանց կոչում էին "մեծազարմ" և նրանց պատկերներն առյուծների ու արծիվների հետ հավասար զարդարում էին բարձր դասի զինանշանները: ![]() Դելֆինի մարմնի ձևն ու մաշկի կառուցվածքը նրան օգնում են շատ ազատ շարժվել ջրում և սլանալ ժամում մինչև 60 կմ արագությամբ: | |
Դիտումներ: 2047 | |