Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ |
ՀԱՐԹ ԿԱՄ ԻՍԿԱԿԱՆ ԿԵՏԵՐ Անատամ կետերից են Հարավային և Գրենլանդիական կետերը: Այդ կետերի մոտ բացակայում է մեջքի լողաթիակը և արձակած շատրվանները երկշիթ են` ի տարբերություն մյուս կետերի:
Հարթ կետի պոչն ավելի երկար է և ունի սրածայր բլթակներ: Մարմինը նման է ճարպով լցված պարկի: Նրանց ենթամաշկային ճարպի հաստությունը հասնում է 50 սմ-ի:
Գրենլանդիական կետը տարածված է բևեռամերձ շրջաններում: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին այս կետերը շարժվում են դեպի հարավ: Ձմեռում են Օխոտի և Բարենցի ծովերում: Խուսափում են ջրի սառցապատումից` շնչահեղծ լինելու պատճառով: Խաղաղասեր ու հանգիստ կենդանիներ են: Իրենց ճարպանման մարմնով սուզվում են մինչև 30-35 մետր խորությամբ ու սնվում սիրած կերով` խեցգետնակերպ կայանուսներով: Կշտանալով դուրս են գալիս ջրի մակերևույթ, "փռվում" և քուն մտնում: | |
Դիտումներ: 1537 | |