Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ |
ԿԱՇԱԼՈՏ Սրանք ատամնավոր կետանմաններ են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ պակաս: Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը կազմում է ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Կաշալոտի կրծքի լողաթիակների երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ լայնությունը` 1 մետրի: Լեզուն միահյուսված է ստորին ծնոտին: Ստամոքսը բաժանված է 4 մասի: Աղիքների ընդհանուր երկարությունը հասնում է 270 մետրի: Կետանմանների մեջ կաշալոտը ամենադանդաղաշարժն է` ժամում 8 կմ արագություն: Սակայն դրա փոխարեն կարողանում է սուզվել ջրի խորը շերտերը` մինչև 1000 մետր, և այնտեղ սնվել փափկամորթներով, մասամբ նաև պաշտպանվել վտանգի դեպքում: Նա ջրի տակ կարողանում է մնալ մոտ 1,5 ժամ: Կաշալոտը շշաքթի նման շնչառության մեկ փուլի ընթացքում թարմացնում է թոքերի օդի մոտ 80%-ը, այնինչ մարդու մոտ դա կազմում է15%: Կաշալոտները բնազդով իրար հետ խիստ կապված են և շրջում են 50-100-ի հասնող խմբերով: Մեկի վիրավորվելու դեպքում դնչով հրելով հեռացնում են վտանգից: Իրար նկատմամբ այդքան հոգատար կենդանիները բազմացման շրջանում դառնում են դաժան ու կատաղի: Արուները մենամարտում են միմյանց հետ ու հաղթողը միայն իրավունք ունի զուգավորվելու տվյալ խմբի էգերի հետ: Լինում են դեպքեր, երբ մեկ արուն ունենում է 15-20 էգ: Կետորսները նրանց անվանում են "հարեմավոր" կետեր:
| |
Դիտումներ: 2842 | |