Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ |
ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԿԵՏ
Մոխրագույն կետերի որսը միջազգային օրենքներով թուլատրվում է միայն գիտական նպատակների համար: Մոխրագույն կետերը միջին մեծության կետեր են: Էգը 15 մետր է, իսկ արուն 11 մետր: Նրանք շրջում են միասին: Նույնիսկ վտանգի ժամանակ արուները չեն հեռանում էգերից: Նույնպիսի բնազդ գոյություն ունի այս կետերի կերակրող մոր ու ձագի միջև: Մոխրագույն կետի մեջքի լողակի փոխարեն պոչնամասում գտնվում են ճարպային փոքրիկ թմբիկներ, ամենամեծի բարձրությունը մինչև 11 սմ է: Գլուխը բավական մեծ է, կողքերից տափակ: Բերանի խոռոջում քիմքից կախված են 340 թիթեղներ, որոնք դեղնավուն են և ներսի կողմից ունեն կոշտ ծոպեր: Գլխի վրա կա մեկ անցք, որից արձակում է 3 մետր բարձրությամբ "ջրի" շատրվան: Մոխրագույն կետր մաշկի վրա շատ են լինում մակաբույծներ: Նա դրանցից ազատվելու համար լողում է դեպի "առողջարաններ"` քաղցրահամ ջրերի շրջաններ: Սովորաբար այդ "առողջարանները" գետաբերաններն են, որտեղ քաղցրահամ գետերը ծովն են լցվում: "Առողջարան" մտած կետի մարմնի վրա հավաքվում են մեծ քանակությամբ թռչուններ` Ծովաորորներ, որոնք կտցահարելով պոկում են կետի մաշկին կառչած մակաբույծներին: Մոխրագույն կետերը լողում են ափամերձ ծանծաղուտներում: Նրանց ոխերիմ թշնամին խոյադելֆիններն են: | |
Դիտումներ: 1188 | |