| Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ |
Թռչող ձուկ
Թռչող ձուկ/Flying Fish Պատկանում է Exocoetidae ընտանիքին: Ապրում է օվկիանոսի տաք ջրերում և իսկապես ջրային աշխարհի հրաշալիքներից մեկն է հանդիսանում: Այս ձուկը թռչելու հատկություն ունի` արագություն է հավաքում ջրում և դուրս պրծնում ջրից, երկհարկանի տան բարձրությամբ և 190 մետր երկարությամբ սավառնում օդում ու նորից իջնում ջրի մեջ...Օդում թռիչքի ժամանակ արագությունը հասնում է մինչև 60 կմ/ժամ: Թռիչքի տևողությունը հասնում է մինչև 1 րոպե: Սովորաբար թռչում է քամուն համընթաց: Ունի շատ տեսակներ: 50 սմ-ի հասնող պուտ-պուտ թխաթույր մարմին ունի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական կրծքալողակները տարօրինակ տեսք են տալիս ձկանը: Որոշ տեսակներ ունեն փոքր գլուխ և սրաձև մարմին: Այս ձկան մարմնի ծավալի մոտ կեսը գրավում է հսկայական լողափամփուշտը, որը նպաստում է թռիչքին: Տեսակները սովորություններով ու բնույթով խիստ նման են միմյանց, տարբերությունը գունավորման ու կառուցվածքի առանձնահատկությունների մեջ է: Կան տեսակներ, որոնք մեծ գլուխ ու անճոռնի մարմին ունեն: Հանդիպում են Միջերկրական և Ճապոնական ծովերում, Անգլիայն ափերի մոտ, Հնդկական և Ատլանդիան օվկիանոսներում... Սնվում են խեցգետիններով, կակղամորթերով ու մանր ձկներով: Իրենք էլ իրենց հերթին կեր են դառնում դելֆինների ու թյունոսների համար: | |
| Դիտումներ: 1300 | |

