Կրիա
Պատկանում է սողունների կարգին: Այս կենդանու մարմինն ամփոփված է ոսկրյա զրահ հիշեցնող պատյանի մեջ: Զրահը արտաքինից պատված է եղջերային վահանիկներով, առջևից ու ետևից ունի բացվածքներ, որտեղից կենդանին դուրս է հանում գլուխը, պոչն ու վերջավորությունները: Կան ցամաքային, ջրային և ծովային տեսակներ: Ցամաքային տեսակների զրահները ուռուցիկ են, ջրայիններինը տափակ, շրջհոսուն: Զրահը շատ լավ պաշտպանող միջոց է հանդիսանում կրիայի համար, քանի որ շատ ամուր է: Ցամաքային կրիաների վերջույթները սյունաձև կառուցվածք ունեն: Ջրային տեսակների մատների միջև կան լողաթաղանթներ, իսկ ծովային կրիաների վերջավորությունները թիակաձև են` լողալու հարմար: Ունեն երկար պարանոց և շարժուն գլուխ: Ատամների փոխարեն կրիաների մետ եղջերային եզրեր են: Լսողությունը թույլ է, փոխարենը ունի լավ տեսողություն: Բազմանում են ձվադրմամբ` մինչև 500 ձու: Ջրային և ծովային տեսակները ևս ցամաքայինի պես ձվադրում են ափին, ավազների վրա: Ապրում են մինչև 300 տարի: Ցամաքային տեսակները սնվում են բուսական կերով, իսկ ջրայինները` ձկներով, խեցգետնակերպերով, երկկենցաղներով: Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայից: Տաք երկրներում ցամաքային տեսակները ամռանը ավազի մեջ փոսեր են փորում և մտնելով դրանց մեջ ամառային քուն մտնում: Արթնանում են աշնանը, մի կարճ ընթացք հետո նորից` մինչև գարուն քուն մտնելու համար: Հայտնի է մոտ 270 տեսակ: Ունեն արդյունաբերական նշանակություն:
|