Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Թռչուններ |
ԱԳՌԱՎ Ագռավը ճնճղուկազգի թռչուն է: Կա ագռավի 6 մոխրագույն և 3 սև տեսակ: Սև տեսակները առավելապես տարածված են Եվրոպայի արևմտյան մասում, իսկ մոխրագույն տեսակները` արևելյան կողմում: Հյուսիսում ապրող տեսակները չվում են, ի տարբերություն հարավային տարածքներում բնակվող ագռավների:
Այս թռչունները սիրում են բնակալել անտառների ծայրամասերի ու քաղաքային թաղամասերի բարձրահասակ ծառերի վրա, որտեղ պատրաստում են հիմքում ծղոտներով ու բարակ ճյուղերով, իսկ պատերին կավով շաղախված բույսերի ցողուններից հյուսած բներ:
Ագռավների ամենակեր են, ուտում են փոքր թռչուններ ու չորքոտանիներ, միջատներ, հատապտուղներ, ցորեն, գարի, պտուղներ, բույսերի կանաչ մասեր: Չեն խորշում նույնիսկ նեխած դիակից: Սիրում են ուտել նաև ձու, որը ձեռք են բերում այլ թռչունների բները թալանելով:
Ագռավներ մարդկանց սիրելի էակներից չեն: Մարդկային հակակրանքը այս թռչունների նկատմամբ պայմանավորված է արտաքին` վանող, միստիկական տեսքի հետ: Իրականում ագռավները յուրահատուկ սանիտարներ են բնության ու քաղաքային բնակավայրերում: Նրանք խելացի են ու զգուշավոր: Բնում նստած ագռավը երբեք չի աղմկում, որպեսի չմատնի իր կացարանի տեղը: | |
Դիտումներ: 9255 | |