| Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Թռչուններ |
ԽԱՅՏԱՀԱՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ /NUMIDA MELEAGRIS/
ԽԱՅՏԱՀԱՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ /NUMIDA MELEAGRIS/ Հավազգիների կարգի խայտահավերի ընտանիքի թռչուն է: Ծագել է արևմտյան Աֆրիկայում ապրող վայրի Խայտահավից: Միջին մեծության թռչուններ են, 30-35 սմ երկարությամբ և 1,6-2կգ քաշով: Գլուխն ու պարանոցի վերին հատվածը մերկ են: Թևերը կարճ են, կլորավուն: ՈՒնի սպիտակ, մոխրագույն, երկնագույն խիտ փետուրներ` կանոնավոր դասավորված սպիտակ պտերով:
Լավ զարգացած են ոտքերի և կրծքի մկանները: Շատ շարժունակ է, վազում է արագ, կարող է նաև թռչել:Սնվում է հատիկներով, հատապտուղներով, տերևներով ու բողբոջներով:ՈՒնի համեղ միս: | |
| Դիտումներ: 1521 | |
