Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Խեցգետնանմաններ |
Խաչափառներ (Brachyura)
թագավորություն՝ կենդանիներ. տիպ՝ հոդվածոտանիներ. ենթատիպ՝ խեցգետնակերպեր. Տասոտանի խեցգետնակերպերի կարգի անողնաշարավորների ենթակարգ է: Խաչափառների մարմինը բաժանվում է երկու մասին՝ գլխակուրծք և փոր: Գլխակուրծքը լայն է, եռանկյուն կամ ձվաձև, խիտինային զրահով ծածկված: Փորը նեղ է, կարճ, քաշված գլխակրծքի տակ: Ոտքերի առաջին զույգն ունի աքցանաձև ճանկեր, որոնք ծառայում են կերը բռնելու և մանրացնելու, ինչպես նաև պաշտպանվելու համար: Ունեն ցողունավոր աչքեր, որոնք կարող են շարժվել բոլոր ուղղություններով:
Խաչափառները բաժանասեռ են, էգն ու արուն արտաքինից տարբերվում են: Ապրում են ծովերում, քաղցրահամ ջրերում և ցամաքում: Ծովերում և ցամաքում ապրողները զարգանում են մետամորֆոզով՝ ձվերից դուրս են գալիս զոեա թրթուրները, որոնք փոխակերպվում են մեգալոպի, ապա հասուն Խաչափառների: Քաղցրահամ ջրերում ապրող տեսակները ազատ լողացող թրթուր չունեն և զարգանում են առանց մետամորֆոզի:
| |
Դիտումներ: 1897 | |