Նորություններ » Հանրագիտարան » Կրոն » Բուդդիզմ |
Բուդդիզմի պատմությունը
Բուդդիզմի պատմությունը Բուդդայականությունը բաժանվում է երկու մեծ ճյուղի՝ Թհերավադան և Մահայանան։ Թհերավադան՝ Ավագների դպրոցը, լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավ-Արեւելյան Ասիայում, իսկ Մահայանան՝ Մեծ մարտակառքը, Արեւելյան Ասիայում՝ Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան...։ Մահայանան կոչվում է նաև Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվված է Զեն բուդդիզմը։ Բուդդիզմը աշխարհի հնագույն և ամենաարագ տարածվող կրոնն է, հանդես է գալիս արևելյան քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ Սկզբում Բուդդայականությունը հանդես էր գալիս որպես ազատամիտ երևույթ ընդդեմ ուղղափառ բրահմայության կարծրատիպերի։ Ըստ Բուդդիզմի յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ Արխատ կամ Բուդդա։ Բուդդիզմը նաև ներկայացնում է Ուպանիշադի փիլիսոփայությունը նոր մեկնաբանությամբ։ Կառմայի օրենքները, անհատի վերածնվելու ու մոկշայի կամ նիրվանայի հասնելու հնարավորությունը, փոփոխականության գաղափարներն ընդհանուր են թե ՈՒպանիշադի և թե Բուդդայականության համար։ | |
Դիտումներ: 1682 | |